Թարգմանիչ` Կարին Գրիգորյան
4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա, գրականագետ և նշանագետ Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» աշխատության առաջին հայերեն թարգմանությունը։
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1980 թվականին և մինչ օրս համարվում է լուսանկարչության մասին երբևէ գրված ամենաազդեցիկ աշխատություններից մեկը։
«Լուսավոր խցիկը» 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնի կողմից հրատարակվող լուսանկարչության մասին մատենաշարի երկրորդ գիրքն է (առաջինը՝ Վալթեր Բենիամինի «Լուսանկարչություն և պատմություն» աշխատությունը)։ Մատենաշարի նպատակն է հայերեն ընթերցողին հասանելի դարձնել լուսանկարչական մտքի առանցքային տեքստերը։
Հրատարակությունը ներառում է նաև «Բարդ Բարտ Բարթ» ուղեկից պարբերականը։ Այն բացում է գրքի հայերեն դառնալու պատմությունը և ներառում է գրքի խմբագիր` Մարկ Նշանեանի թարգմանությամբ Ռոլան Բարթի երկու հարցազրույցները՝ գրքից առաջ և հետո։
Նախագիծն իրականացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան աջակցությամբ։
Հրատարակիչ` 4 Պլյուս Վավերագրական Լուսանկարչության Կենտրոն
Կազմը` փափուկ
Էջերի քանակը` 128
Չափսը` 16×21սմ
Հրատ․տարեթիվ՝ 2026թ.
Լեզուն` Հայերեն















