Բացիկներ Արցախից

Category:
17 000AMD

«Բացիկներ Արցախից» տուփ-գիրքը հիսունչորս լուսանկարներից բաղկացած հավաքածու է, որը ներկայացնում է տևական հակամարտության և պատերազմների հետևանքները կրած արցախցիների առօրյա կյանքի դրվագները՝ հակադրելով կորստի ցավը, անցյալի հիշողությունները և արցախցիների խաղաղ օրերի ուրախությունները:

Բացիկները «4Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի, Փիրուզա Խալափյանի, Նելլի Շիշմանյանի և Անահիտ Հայրապետյանի 2006-2017 թվականներին արված լուսանկարներն են, որոնք կերտում են երբեմնի խաղաղ Արցախի «դիմանկարը»:

«Բացիկներ Արցախից» տուփ-գիրքը վերահրատարակվում է «4Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի նախաձեռնությամբ:

 

Տեսակը` տուփ
Բացիկներ` 54 հատ
Չափսերը` 22 x 33 սմ
Քաշը` 1,100 գր
Լեզուն` հայերեն, անգլերեն
Հրատարակիչ` 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն
Տարեթիվ` 2023
ISBN: 978-9939-1-1766-9