Պայմաններ և դրույթներ

Ծառայությունների մատուցման պայմաններ

Ակնարկ

Տվյալ կայքը վարում է 4Պլյուսը, և ամբողջ բովանդակությունը, տեղեկությունները, ծառայությունները, ձևավորումը, անունները/անվանումերը, տարբերանշանները, տեքստերը, լուսանկարները, վիդեո, աուդիո, աուդիովիզուալ աշխատանքները և գրաֆիկան, որը պատվիրվել կամ տրամադրվել է կայքում կամ կայքի միջոցով (հավաքականորեն՝ «Բովանդակություն»), կարող է օգտագործվել բացառապես հետևյալ իրավաբանական պայմաններով («Ծառայությունների մատուցման պայմաններ»)։

Այցելելով մեր կայք և / կամ մեզանից որևէ բան ձեռք բերելով՝ դուք ներգրավվում եք մեր «Ծառայություններում» և համաձայնում պահպանել հետևյալ պայմանները և ծառայությունները («Ծառայությունների մատուցման պայմաններ», «Պայմաններ»)։

Ծառայությունների մատուցման այս պայմանները տարածվում են կայքի բոլոր օգտնվողների վրա՝ ներառյալ, ի թիվս այլ բաների, այն օգտվողներին, ովքեր մատակարարներ, վաճառողներ, հաճախորդներ, վաճառականներ և / կամ բովանդակության հեղինակներ են։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայությունների մատուցման պայմանները՝ նախքան մեր կայք մուտք գործելը կամ դրանից օգտվելը։ Մուտք գործելով մեր կայք կամ օգտվելով դրա որևէ մասից՝ դուք պարտավորվում եք պահպանել ծառայությունների մատուցման այս պայմանները։ Եթե դուք համաձայն չեք սույն պայմանագրով ամրագրված ծառայությունների մատուցման պայմաններին, ապա չեք կարող մուտք գործել կայք կամ օգտվել դրա որևէ ծառայությունից։

Եթե սույն ծառայությունների մատուցման պայմանները համարվում են օֆերտա, դրանց ընդունումն ուղղակիորեն սահմանափակվում է սույն ծառայությունների մատուցման պայմաններով։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ թարմացնել, փոխել կամ փոխարինել սույն ծառայությունների մատուցման պայմանների ցանկացած մաս՝ տեղադրելով թարմացումներ կամ փոփոխություններ մեր կայքում։

Դուք պարտավոր եք պարբերաբար ստուգել այս էջը՝ հետևելով փոփոխություններին։

ՍՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԻՑ

Բաժին 1 – Առցանց խանութի պայմանները

Համաձայնելով ծառայությունների մատուցման պայմանների հետ՝ դուք հաստատում եք, որ չափահաս եք և ձեր խնամքի տակ գտնվողներից որևէ մեկին տվել եք ձեր համաձայնությունը՝ այս կայքից օգտվելու համար։ Դուք չեք կարող օգտագործել մեր արտադրանքը որևէ անօրինական կամ չարտոնված նպատակի համար, ինչպես նաև չեք կարող խախտել ձեր իրավասության մեջ որևէ օրենք՝ ծառայությունից օգտվելու ընթացքում (ներառյալ հեղինակային իրավունքի մասին օրենքները)։

Բաժին 2 – Ընդհանուր պայմաններ / դրույթներ

Մենք իրավունք ենք վերապահում մեզ ցանկացած պահի ցանկացած պատճառով մերժել ծառայություն մատուցել ցանկացած մեկին։

Դուք կարող եք դիտել կայքն առանց գրանցվելու, բայց որպես կայքի որոշակի ասպեկտներ օգտագործելու և  էլ․ փոստով հաղորդակցման ծառայություններից օգտվելու պայման՝ կայքից օգտատերը տրամադրում է որոշակի անձնական տեղեկություններ («Օգտագործողի տվյալներ»)։ Օգտատիրոջ այսպիտի տեղեկատվության հավաքագրման և օգտագործման քաղաքականությունն ամրագրված է 4Պլյուս Վավերագրական Լուսանկարչության կենտրոնի գաղտնիության քաղաքականության մեջ։

Դուք հասկանում եք, որ ձեր բովանդակությունը (բացի կրեդիտ քարտի վերաբերյալ տեղեկություններից) կարող է փոխանցվել չկոդավորված տեսքով և ներառել (ա) փոխանցումներ տարբեր ցանցերով և (բ) փոփոխություններ՝ ցանցերի կամ սարքերի միացման տեխնիկական պահանջներին համապատասխանելու և հարմարվելու նպատակով։ Կրեդիտ քարտի տեղեկությունները միշտ գաղտնագրվում են ցանցերով փոխանցման ընթացքում։

Բաժին 3 – ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ

Կայքն ու դրա բովանդակությունը պաշտպանված են հեղինակային իրավունքներով, ապրանքային նշաններով և / կամ այլ սեփականության իրավունքներով համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների։

Մենք ձեզ տրամադրում ենք սահմանափակ, ոչ բացառիկ, չփոխանցվող, անձնական, ոչ առևտրային լիցենզիա՝ սույն կայք մուտք գործելու ու դրա բովանդակությունն օգտագործելու համար՝ սույն ծառայությունների մատուցման պայմանների համաձայն։

ՍՈՒՅՆ ԿԱՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ՈՐԸ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՉԷ ԱՅՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ, ԽՍՏՈՐԵՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։

Արգելված օգտագործում։ Դուք համաձայնում եք, որ չեք․ (i) օգտագործելու սույն կայքը ցանկացած անօրինական նպատակով և ցանկացած անօրինական եղանակով, (ii) չեք վերարտադրելու հեղինակային իրավունքով պաշտպանված որևէ բովանդակություն, (iii) չեք պատճենելու, պահպանելու, խմբագրելու, փոխելու, պատրաստելու ցանկացած ածանցյալ աշխատանք կամ որևէ ձևով չեք փոփոխելու կայքում տեղադրված որևէ բովանդակություն, կամ (iv) չեք օգտվելու կայքից որևէ ձևով, որը խախտում է սույն ծառայությունների մատուցման պայմանները։

Բաժին 4 – Ծառայությունների և գների փոփոխություններ

Մեր ապրանքների գները կարող են փոփոխվել առանց նախազգուշացման։ Մենք փորձում ենք ապահովել, որ կայքում տեղադրված տեղեկատվությունը ճշգրիտ և արդիական լինի։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի առանց որևէ ծանուցման փոփոխել կամ դադարեցնել ծառայությունների մատուցումը (կամ դրա որևէ մաս կամ բովանդակություն)։ Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր կամ որևէ երրորդ կողմի առջև՝ ցանկացած փոփոխության, գնի փոփոխման, ծառայության կասեցման կամ դադարեցման համար։

4.1 Դադարեցում. Մենք կարող ենք ցանկացած պահի դադարեցնել ձեր մուտքի հնարավորությունն ամբողջ կայք կամ դրա որևէ մաս՝ որևէ պատճառով կամ անպատճառ, ծանուցմամբ կամ առանց դրա, ինչը կարող է հանգեցնել ձեր հաշվի հետ կապված բոլոր տեղեկությունների բռնագրավմանը և ոչնչացմանը։

Բաժին 5 – Հեղինակային իրավունքներ

Ձեր և մեր հարաբերություններում դուք հաստատում/հավաստում եք, որ կայքում տեղադրված բովանդակության բոլոր իրավունքները, բոլոր տիտղոսները և բովանդակության հեղինակային իրավունքները պատկանում են բացառապես մեզ, կամ մենք միակ օգտատերերն ենք, որոնք լիազորված են ցուցադրել այս բովադակությունը կայքում։ Կայքում տեղադրված բովանդակության բոլոր տիտղոսները և մտավոր սեփականության իրավունքները 4Պլյուս Վավերագրական Լուսանկարչության կենտրոնի և դրա լուսանկարիչների սեփականությունն են կամ լիցենզավորված և թույլատրված են օգտագործման համար՝ բացառապես կայքում ցուցադրելու նպատակով և կարող են պաշտպանված լինել կիրառվող հեղինակային կամ մտավոր սեփականության իրավունքով։ Կայքից որևէ բովանդակություն օգտագործելու կամ ներբեռնելու դեպքում դուք չեք ստանում տվյալ բովանդակության, կոդի, տվյալների կամ նյութերի սեփականության իրավունք։ Այս կայքից ցանկացած բովանդակության պատճենումը, վերարտադրումը, ներբեռնումը, տեղադրումը կամ վերահրապարակումը (բացառությամբ խիստ անձնական, ոչ հրապարակային և ոչ կոմերցիոն օգտագործման) խստիվ արգելվում է և հեղինակային իրավունքի մասին օրենքների խախտում է։

Բաժին 6 – Ապրանքներ կամ ծառայություններ

Որոշակի ապրանքներ և ծառայություններ կարող են հասանելի լինել բացառապես առցանց՝ կայքի միջոցով։ Այս ապրանքները կամ ծառայությունները կարող են լինել սահմանափակ քանակություն և ենթակա են վերադարձման կամ փոխանակման՝ միայն մեր Վերադարձի քաղաքականության համաձայն։

4Պլյուս Լուսանկարչական/լուսանկարչության խանութը մասնագիտացած է ստորագրված, սահմանափակ հրատարակություններով լույս տեսնող լուսանկարչական գրքերի, կատալոգների, պրինտերի և արվեստի իրերի արտադրության մեջ։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում, բայց պարտավորված չենք սահմանափակել մեր ապրանքների կամ ծառայությունների վաճառքը ցանկացած անձի, աշխարհագրական տարածաշրջանի կամ իրավասության։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում սահմանափակել մեր առաջարկած ցանկացած ապրանքների կամ ծառայությունների քանակները։ Բոլոր  ապրանքների նկարագրությունները և գները ենթական են փոփոխման ցանկացած պահի առանց ծանուցման՝ միայն մեր հայեցողությամբ։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի դադարեցնել ցանկացած ապրանքի արտադրություն։

Բաժին 7 – Վճարման և հաշվի մասին տեղեկությունների ճշգրտություն

Դուք համաձայն եք տրամադրել գնումների և հաշիվների մասին ընթացիկ, ամբողջական և ճշգրիտ տեղեկություններ՝ մեր խանութում կատարված բոլոր գնումների համար։ Դուք համաձայն եք անհապաղ թարմացնել ձեր հաշիվը և այլ տեղեկություններ՝ ներառյալ ձեր էլ․ փոստի հասցեն, կրեդիտ քարտերի համարները և պիտանելիության ժամկետները, որպեսզի մենք կարողանանք ավարտել ձեր գործարքները և անհրաժեշտության դեպքում կապվել ձեզ հետ։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում մերժել ցանկացած պատվեր, որը դուք կանեք մեզ մոտ։ Մենք կարող ենք մեր հայեցողությամբ սահմանափակել կամ փոփոխել գնման քանակը։

Մեր կողմից պատվերի փոփոխության կամ չեղարկման դեպքում մենք կարող ենք փորձել ծանուցել ձեզ՝ կապ հաստատելով պատվեր անելու պահին նշված էլ․ փոստի և / կամ վճարման հասցեի (billing address) / հեռախոսահամարի միջոցով։

Բաժին 8 – Գաղտնիության քաղաքականություն

Կայքում անձնական տեղեկությունների օգտագործման մեր անհատական պրակտիկան կարգավորվում է/ կանոնակարգված է 4Պլյուս Վավերագրական Լուսանկարչության կենտրոնի Գաղտնիության քաղաքականությամբ։

Բաժին 9 – Երրորդ կողմի հղումներ

Կայքում կարող են ներառված լինել երրորդ կողմերի նյութեր։

Այս կայքում երրորդ կողմերի հղումները կարող են ուղղորդել ձեզ երրորդ կողմերի կայքեր, որոնք կապ չունեն մեզ հետ։ Մենք պատասխանատվություն չենք կրում դրանց բովանդակությունը կամ ճշգրտությունը ուսումնասիրելու կամ գնահատելու համար և չենք երաշխավորում և պատասխանատվություն կրում երրորդ կողմի որևէ նյութերի կամ կայքերի, ապրանքների կամ ծառայությունների համար։

Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ վնասի կամ կորստի համար՝ կապված ապրանքների, ծառայությունների, ռեսուրսների, բովանդակության գնման կամ օգտագործման կամ ցանկացած այլ գործարքների հետ, որոնք կատարվել են ցանկացած կողմնակի կայքերի հետ։

Բաժին 10 – Անձնական տեղեկատվություն և գաղտնիության քաղաքականություն

Երբ դուք մուտք եք գործում եք մեր որևէ, մենք ավտոմատ կերպով ստանում ենք նաև ձեր համակարգչի ինտերնետային պրոտոկոլի (IP) հասցեն, ինչն օգնում է մեզ իմանալ ձեր բրաուզերի և օպերացիոն համակարգի մասին։

Էլ․ փոստով մարքեթինգ․ Ձեր թույլտվությամբ մենք կարող ենք ձեզ նամակներ ուղարկել մեր խանութի, նոր ապրանքների և այլ թարմացումների մասին։

Երբ դուք որևէ բան եք գնում մեր խանութից, մենք, որպես առք ու վաճառքի գործընթացի մաս, հավաքում ենք ձեր տրամադրած անձնական տեղեկությունները, ինչպիսիք են ձեր անունը, հասցեն և էլ․ փոստի հասցեն։

Երբ դուք գործարքի իրականացման համար անձնական տվյալներ եք տրամադրում մեզ, հաստատում եք ձեր կրեդիտ քարտը, պատվեր եք կատարում, առաքում եք պահանջում կամ վերադարձնում գնումը, մենք ենթադրում ենք, որ դուք համաձայնություն եք տալիս ձեր անձնական տվյալների հավաքագրման և դրանք միայն այս հատուկ նպատակով օգտագործելու համար։

Մենք կարող ենք բացահայտել ձեր անձնական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով, կամ եթե դուք խախտեք մեր ծառայությունների մատուցման պայմանները։

Վճարման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն անցնում է մեր բանկային հաշվի միջոցով։ Կրեդիտ քարտի գաղտնագրման, գնման գործարքների տվյալները պահվում են բանկի գործարքների պորտալի միջոցով։

Եթե մեր խանութը ձեռք բերվի այլ ընկերության կողմից կամ միավորվի դրա հետ, ձեր տեղեկությունները կարող են փոխանցվել նոր սեփականատերերին, որպեսզի մենք կարողանանք շարունակել ապրանքներ վաճառել ձեզ։

Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք կապվել women@4plus.org  հասցեով։ 

Բաժին 11 – Արգելված օգտագործում

Ծառայությունների մատուցման պայմաններով սահմանված այլ արգելքներից բացի ձեզ արգելվում է օգտագործել կայքը կամ դրա բովանդակությունը․ (ա) ցանկացած անօրինական նպատակով, (բ) այլոց անօրինական գործողությունների մեջ ներգրավելու կամ մասնակցություն ունենալու կոչերի համար, (գ) ցանկացած կանոն, օրենք կամ տեղական որոշում խախտելու համար, (դ) մեր կամ այլոց մտավոր սեփականության իրավունքները ոտնահարելու կամ խախտելու համար, (ե) գենդերի, սեռական կողմնորոշման, կրոնի, էթնիկական ծագման, ռասայի, տարիքի, ազգային պատկանելության կամ հաշմանդամության հիման վրա հետապնդելու, չարաշահելու, վիրավորելու, վնասելու, զրպարտելու, ստորացնելու, վախեցնելու կամ խտրականության ենթարկելու նպատակով, (զ) կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություն ներկայացնելու համար, (է) վիրուսներ կամ ցանկացած այլ վնասակար ծածկագրեր վերբեռնելու կամ փոխանցելու համար, որոնք կօգտագործվեն կամ կարող են որևէ ձևով ազդել Ծառայությունների, որևէ հարակից կայքի, այլ կայքերի կամ համացանցի ֆունկցիոնալության կամ աշխատանքի վրա, (ը) այլոց անձնական տեղեկությունները հավաքելու կամ դրանց հետևելու համար, (թ) սպամի, ֆիշինգի, կեղծ պատրվակի (?), վեբ-սարդերի, որոնողական ռոբոտների կամ սքրեյփինգի համար, (ժ) ցանկացած անպարկեշտ կամ անբարոյական նպատակով, կամ (ժա) Ծառայության, ցանկացած հարակից կայքի կամ այլ կայքերի կամ համացանցի անվտանգության առանձնահատկություններին միջամտելու կամ դրանք շրջանցելու համար։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում դադարեցնել Ծառայության կամ ցանկացած այլ հարակից կայքի օգտագործումը ձեր կողմից՝ օգտագործման որևէ կանոն ցանկացած կերպով խախտելու համար։

Բաժին 12 – Հրաժարում երաշխիքներից, պատասխանատվության սահմանափակում

Մենք չենք երաշխավորում, հայտնում կամ հավաստիացնում, որ մեր ծառայության օգտագործումը կլինի անխափան, ժամանակին, անվտանգ կամ անսխալ։

Մենք չենք երաշխավորում, որ ծառայությունից ստացված արդյունքները կլինեն ճշգրիտ կամ հուսալի։

Դուք համաձայն եք, որ ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք անորոշ ժամանակով հեռացնել ծառայությունը կամ ցանկացած պահի չեղարկել այն՝ առանց ձեզ նախազգուշացնելու (նախապես ծանուցելու/տեղեկացնելու)։ Դուք ուղղակիորեն համաձայնում եք, որ ձեր կողմից ծառայության օգտագործումը կամ օգտագործման անկարողությունը կլինի ձեր ռիսկով և պատասխանատվությամբ։

Ծառայությունը և ծառայության միջոցով ձեզ մատուցվող բոլոր ապրանքներն ու ծառայությունները (բացառությամբ մեր կողմից նախապես որոշված դեպքերի) տրամադրվում են «ինչպես կա» և «ինչպես հասանելի» հիմունքներով՝ չներկայացնելով որևէ երաշխիք կամ հաստատում (թե՛ արտահայտված, թե՛ ենթադրյալ) բավարար ապրանքային որակի և պիտանիության, որոշակի նպատակի համար պիտանելիության, հարատևության, սեփականության իրավունքի և իրավունքներ չխախտելու մասին։

Ոչ մի դեպքում 4Պլյուսը, մեր տնօրենները, բաժնետերերը, լուսանկարիչները, աշխատակիցները, աֆիլիացված անձինք, գործակալները, կապալառուները, գործընկերները, ստաժորները, մատակարարները, ծառայություններ մատուցողները կամ լիցենզատուները պատասխանատվություն չեն կրում ցանկացած վնասվածքի, կորստի, գանգատի կամ որևէ ուղղակի, անուղղակի, ցանկացած տեսակի պատահական կամ միտումնավոր վնասի համար՝ ներառյալ, բացի մնացյալից, կորած շահույթը, կորած եկամուտը, կորած խնայողությունները, տվյալների կորուստը, փոխարինման ծախսերը կամ որևէ այլ նմանատիպ վնասներ, անկախ նրանից՝ դա ամրագրված է պայմանագրով, թե ոչ, իրավախախտման (ներառյալ անփութությունը), խիստ պատասխանատվության կամ այլ կերպով, որը բխում է ձեր կողմից որևէ ծառայության կամ այդ ծառայության միջոցով ձեռք բերված ցանկացած ապրանքի օգտագործումից՝ ներառյալ, բացի մնացյալից, որևէ սխալ կամ բացթողում ցանկացած բովանդակության մեջ, կամ ցանկացած տեսակի կորուստ կամ վնաս՝ տեղադրված, փոխանցված կամ այլ կերպ ծառայության միջոցով մատչելի դարձած ծառայության կամ ցանկացած բովանդակության (կամ ապրանքի) օգտագործման արդյունքում, նույնիսկ եթե դրա մասին դրա հավանականության մասին տեղեկացվել է։

Բաժին 13 – Փոխհատուցում

Դուք համաձայն եք չվնասել և պատասխանատվությունից ազատել 4Պլյուս Վավերագրական Լուսանկարչության կենտրոնին և մեր մայր ընկերությաննը, բաժնետերերին, լուսանկարիչներին, դուստր ձեռնարկություններին, գործընկերներին, տնօրեններին, գործակալներին, կապալառուներին, լիցենզատուներին, ծառայություններ մատուցողներին, ենթակապալառուներին, մատակարարներին, ստաժորներին և աշխատակիցներին ցանկացած պահանջից կամ գանգատից՝ ներառյալ փաստաբանների ողջամիտ վարձավճարները՝ ներկայացված որևէ երրորդ կողմից՝ սույն Ծառայությունների մատուցման պայմանները կամ դրանց հետ կապված փաստաթղթերը կամ երրորդ կողմի իրավունքները կամ ցանկացած օրենք ձեր կողմից խախտելու պատճառով։

Բաժին 14 – Գործողության դադարեցում

Կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունը, որոնք առաջացել են մինչև դադարեցման ամսաթիվը, ուժի մեջ են մնում սույն համաձայնության/պայմանագրի գործողության դադարեցումից հետո՝ բոլոր նպատակների համար։

Սույն Ծառայության մատուցման պայմաններն ուժի մեջ են, քանի դեռ դրանք չեն դադարեցվել ձեր կամ մեր կողմից։ Դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել ծառայությունների մատուցումը՝ տեղեկացնելով մեզ, որ այլևս չեք ցանկանում օգտվել մեր ծառայություններից կամ երբ դադարեք օգտվել մեր կայքից։

Եթե դուք, մեր կարծիքով, չեք հետևում Ծառայության մատուցման պայմաններին կամ եթե մենք կասկածում ենք, որ դուք խախտել եք այս պայմանների որևէ դրույթ, մենք նույնպես կարող ենք ցանկացած պահի դադարեցնել այս պայմանագիրը՝ առանց ծանուցման, և դուք պատասխանատու կլինեք բոլոր մարվող գումարների համար՝ ներառյալ գործողության դադարեցման ամսաթիվը։

Բաժին 15 – (Դրույթների) բաժանելիություն

Եթե այս Ծառայությունների մատուցման պայմանների որևէ դրույթ ճանաչվի անօրինական, անվավեր կամ անկիրառելի, այդ դրույթը, այնուամենայնիվ, պետք է իրականացվի՝ գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով, իսկ անկիրառելի հատվածը համարվում է սույն Պայմաններից հանված, սակայն այդ որոշումը չի անդրադառնա մնացած որևէ դրույթների վավերության և գործունակության վրա։ 

Բաժին 16 – Կիրառելի օրենք/իրավունք

Այս Ծառայությունների մատուցման պայմանները և ցանկացած առանձին պայմանագրեր, որոնց համաձայն մենք ծառայություններ ենք մատուցում ձեզ, ղեկավարվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։

Դուք համաձայն եք, որ հայցադիմումի ցանկացած հիմք, որը կարող է առաջանալ Ծառայության մատուցման պայմաններին համապատասխան, կհարուցվի և կքննարկվի Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանում։ Դուք համաձայն եք ենթարկվել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գտնվող դատարանների անձնական և բացառիկ իրավասությանը։

Բաժին 17 – Ընդհանուր համաձայնագիր/համաձայնություն

Մեր կողմից սույն Ծառայությունների մատուցման պայմանների որևէ իրավունք կամ դրույթ իրականացնելու կամ կիրառումը ապահովելու անընդունակություն չի ենթադրում այդ իրավունքից կամ դրույթից հրաժարվելը։

Ծառայությունների մատուցման այս պայմանները և աշխատանքի ցանկացած քաղաքականություններ և կանոններ, որոնք հրապարակված են այս կայքում կամ ծառայությունների վերաբերյալ, կազմում են ձեր և մեր միջև ամբողջ համաձայնությունն ու փոխըմբռնումը և կարգավորում են ձեր կողմից ծառայությունների օգտագործումը՝ փոխարինելով ցանկացած նախորդ կամ համաժամանակյա համաձայնագրեր, հաղորդակցում և առաջարկներ՝ բանավոր կամ գրավոր ձևով ձեր և մեր միջև (ներառյալ, բացի մնացյալից, Ծառայությունների մատուցման որևէ նախորդ տարբերակներ)։ Ծառայությունների մատուցման այս պայմանների մեկնաբանման մեջ առկա ցանկացած երկիմաստություն չպետք է մեկնաբանվի խմբագրական կողմի դեմ։

Բաժին 18 – Ծառայությունների մատուցման պայմանների փոփոխություններ

Դուք կարող եք ցանկացած պահի դիտել Ծառայությունների մատուցման պայմանների ամենաընթացիկ տարբերակն այս էջում։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ թարմացնել, փոխել կամ փոխարինել Ծառայությունների մատուցման պայմանների ցանկացած մաս՝ տեղադրելով թարմացումներ և փոփոխություններ մեր կայքում։ Դուք պատասխանատու եք / ձեր պատասխանատվությունն է պարբերաբար ստուգել մեր կայքը և հետևել փոփոխություններին։ Սույն Ծառայությունների մատուցման պայմաններում փոփոխություն մտցնելուց հետ մեր կայքից կամ Ծառայություններից օգտվելը կամ մեր կայք մուտք գործելը նշանակում է այդ փոփոխությունների ընդունում։

Բաժին 19 – Կոնտակտային տվյալներ

Ծառայությունների մատուցման պայմանների մասին հարցերը կարող եք ուղարկել women@4plus.org հասցեին։

BACK TO TOP