Անկախության ճանապարհին #Closing2020

5 000AMD

Ավելի քան 25 տարի աշխատելով ֆոտոլրագրության ասպարեզում` Ռուբեն Մանգասարյանը համագործակցել է այնպիսի առաջատար լրատվական գործակալությունների հետ, ինչպիսիք են Agence France Presse-ը, Reuters-ը, ИТАР-ТАСС-ը, РИА Новости-ն: Նրա լուսանկարները տպագրվել են Time, Boston Globe, Le Figaro, Days Japan, New York Times և բազմաթիվ այլ պարբերականներում:

1996-ին Մանգասարյանը հիմնադրել է «Պատկեր ֆոտո» գործակալությունը, 2013-ին` Word Press Photo-ի հետ համատեղ` բացել ֆոտոլրագրության դասընթաց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում, իսկ 2017-ին` սկսել ամերիկյան նշանավոր National Geographic Traveler հանդեսի հայալեզու հրատարակությունը:

Մանգասարյանն ստեղծել է լուսանկարների պատկառելի պահոց, որտեղ կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության անկախության ճանապարհի մասին պատմող վավերագրական շարքը:

Այս բացիկների հավաքածուն ներառում է 12 լուսանկար 1988-ից 1994 թվականների կարևորագույն իրադարձություններից` Ղարաբաղյան շարժում, Սպիտակի երկրաշարժ, էներգետիկ ճգնաժամ և պատերազմ:

Հրատարակությունը նվիրվում է Հայաստանի անկախության 20-ամյակին:

Հրատ․` Ռուբեն Մանգասարյան Մեմորիալ Հիմնադրամ
Հրատ․ տարեթիվ՝ 2011
Քանակը` 12
Չափսերը` 15 x 10,5 սմ
Լեզուն` հայերեն, անգլերեն