«Ստվերատուն | ԴԻՏԱՆ» բլուզ

լուսանկարը` Փիրուզա Խալափյանի, նկարազարդումը` Արմինե Շահբազյանի
24 000AMD

*ստվերատունկամերա օբսկուրա,  camera obscura 
Ստվերատունը մութ խուց է, որի պատերից մեկին արված անցքի միջով լույսը դիմացի պատին ձևավորում է արտաքին աշխարհի շրջված պատկերը: 

4ՊԼՅՈՒՍ մշակութային հարթակը ներկայացնում է «ԴԻՏԱՆ» հագուստի նոր հավաքածուն՝ լուսանկարչական տերմինների հայերեն համարժեքները հանրայնացնելու նպատակով։ 

Հավաքածուի բլուզներից յուրաքանչյուրը լուսանկարի և գրաֆիկ լուծումների միջոցով բացահայտում է լուսանկարչական ընթացքն այնպես, ինչպես խցիկի միջով բացահայտվում է երևացող պատկերը։  

Ոգեշնչված «Լուսանկարչության հարցեր․ տեսություն եւ տեխնիկա» գրքի բառարանից՝ «ԴԻՏԱՆ» շարքը լուսանկարչության պարզ ու հիմնարար գիտելիքների փոխանցման փորձ է լուսանկարել սովորել ցանկացողներին։  

Հավաքածուի կոնցեպտը մշակվել է 4ՊԼՅՈՒՍ-ի, նկարազարդող Արմինե Շահբազյանի և կոնցեպտ արտիստ Հարութ Թումաղյանի համատեղ աշխատանքի արդյունքում։  

__

unisize, unisex բլուզներ

առկա են սահմանափակ քանակով

100% բամբակ

արտադրված է Հայաստանում

Յուրաքանչյուր բլուզ գնելիս նվեր կստանաք բացիկ։