Բացիկներ Արցախից

Նազիկ Արմենակյան, Անահիտ Հայրապետյան, Փիրուզա Խալափյան, Նելլի Շիշմանյան
10 000AMD

«Բացիկներ Արցախից» տուփ-գիրքը լուսանկարների հավաքածու է: Բացիկները «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի, Անահիտ Հայրապետյանի, Նելլի Շիշմանյանի և Փիրուզա Խալափյանի տարբեր ժամանակաշրջաններում արած լուսանկարներն են: 54 բացիկներից յուրաքանչյուրը ներկայացնում է տևական հակամարտության, պատերազմների հետևանքները կրող արցախցիների առօրյա կյանքից դրվագներ` լուսանկարներում հակադրելով կորստի ցավն ու հարսանիքի ուրախությունը, առաջնագծում զինվորների առօրյան ու առաջին դասարանցիներին, անցյալի հիշողություններն ու ներկան: Միասին բացիկները փորձում են կառուցել մերօրյա Արցախի դիմանկարը:

 

Հրատ․` 4Պլյուս Վավերագրական լուսանկարչության կենտրոն
Հրատ․ տարեթիվ՝ 2019
Տուփ` կոշտ
Քանակը` 54
Չափսերը` 22 x 33 սմ
Քաշը` 1 100 գր.
Լեզուն` հայերեն, անգլերեն